L_C
  • Բարի Գալուստ Մեր
  • Հյուրանոց և Հոսթել

Ինչ՞ու մենք։

«Aurora» հյուրանոցի նպատակը և առաքելությունն է Ձեզ անմոռանալի հիշողություններ պարգևել և լինել համոզված, որ Դուք այնքան լավ եք զգում Ձեզ, որ կցանկանաք կրկին վերադառնալ: Մեր հյուրանոցի սենյակները հարմարավետ են Ձեզ հաճելի հանգիստ պարգևելու համար։ Սենյակներից բացվում է հիանալի տեսարան: «Aurora» հյուրանոցի թիմը կհոգա Ձեր կարիքները, կիրականացնի Ձեր ցանկությունները և կապահովի Ձեր գոհունակությունը օրական 24 ժամ:

Տուրեր Հայաստանում

Էքսկուրսիա Երևան քաղաքում

Պատմական վայրերից զատ, խորհուրդ ենք տալիս անպայման շրջագայել Հայաստանի մայրաքաղաքով` Երևանով։Ըստ ավանդության՝ Նոյի առաջին բառը, երբ նա դուրս եկավ տապանից, «երևացն» էր: Սա վերաբերում էր այն հողին, որը նա ենթադրաբար տեսել էր ջրհեղեղից հետո, որը և հետագայում դարձել է «Երևան»: Սակայն, Երևան բառի իրական ստուգաբանությունը դուք կգտնեք շրջագայության առաջին կանգառի ընթացքում՝ Էրեբունի թանգարանում, որտեղից և սկսվում է Երևանի պատմությունը: Այստեղ դուք կայցելեք մ․թ․ա․ 8-րդ դարի հին ամրոց-քաղաքի ավերակներ։ Այնուհետև կուղևորվենք Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայերն ամբողջ աշխարհից այցելում են այս հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիներին։

Ավելին

Էրեբունի

Էքսկուրսիա Երևան քաղաքում

Տեսարժան վայրեր և զբոսանք Երևանում

 

Ավելին

Կասկադ

Տեսարժան վայրեր և զբոսանք Երևանում

Գառնի Գեղարդ

Հայաստանում ճամփորդելիս, անպայման այցելեք այս անմոռանալի վայրը: Հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.ա.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարը՝ իր շրջակա տարածքով, աներևակայելի գեղեցիկ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Տաճարի հռոմեական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից, ինչպես նաև թագավորական պալատի ավերակները կտեղափոխեն ձեզ մ.թ.ա. 3-րդ դար: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում:

Ավելին

Գառնի Գեղարդ

Գառնի Գեղարդ

Մեր Արժեքները

Հարգանք

Որակյալ Սպասարկում

Ազնվություն

Գտեք մեզ