Գառնի Գեղարդ

Ավելին

Տեղեկատվություն Տուրի մասին

Հայաստանում ճամփորդելիս, անպայման այցելեք այս անմոռանալի վայրը: Հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.ա.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարը՝ իր շրջակա տարածքով, աներևակայելի գեղեցիկ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Տաճարի հռոմեական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից, ինչպես նաև թագավորական պալատի ավերակները կտեղափոխեն ձեզ մ.թ.ա. 3-րդ դար: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում:

Փաթեթը ներառում է

Արժեք

  • 1-3 prs.
  • 18000
  • $
  • 4-7 prs.
  • 28000
  • $
  • 8-18 prs.
  • 45000
  • $
  • 19-32 prs.
  • 76000
  • $
  • 33-45 prs.
  • 110000
  • $

Հեռավորություն 60 km

Տևողություն 4-5 hrs

Ուղություններ Գառնի Գեղարդ

Գիդ + 20000 $

Գտեք մեզ