AURORA LUXE բնակության

կանոնները

Հարգելի հյուրեր, մենք փորձում ենք գործադրել մեր բոլոր ջանքերն ու հնարավոր բոլոր միջոցները ձեր հանգիստը հարմարավետ և լիարժեք դարձնելու համար:


Խնդրում ենք հետևել բնակության կանոններին, որպեսզի ձեր սենյակակիցներն ու ձեզնից հետո հանգստացողները նույնպես կարողանան վայլել իրենց հանգիստը։

  • Ծխելու մասին

    Ամենատարածված խախտումը, որին մենք բախվում ենք, սենյակում ծխելն է։ Ոչ ոք չի ցանկանում հանգստանալ ծխապատ բնակարաններում, նույնիսկ իրենք՝ ծխողները։

    Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխել հասարակական վայրերում և փակ տարածքներում, ներառյալ նարգիլեն ու էլեկտրոնային ծխախոտը։

    Տուգանքի չափը 50.000 ՀՀ դրամ է։

  • Աղմուկի մասին
    Հանգստի ժամեր 22.00-10.00

    Հյուրանոցի ողջ տարածքում հնչում է ֆոնային երաժշտություն, որը կարելի է միացնել կամ անջատել հյուրի ցանկությամբ։


    Եթե հյուրը ցանկանում է աղմկոտ երեկույթ կազմակերպել,ապա պետք է վարձակալի ամբողջ հյուրանոցի տարածքը կամ մտածի այլընտրանքային տարբերակներ:


    Լռությունը խախտող գործողությունները ներառում են նաև գոռգոռոցները և բարձրաձայն խոսակցությունները հեռախոսով։ Անձնակազը հետևում է կարգուկանոնին և արձագանքում է հյուրերի կողմից հնչեցված բողոքներին։

  • Կողմնակի անձանց մասին

    Ավրորա լյուքս հյուրանոցի տարածքը փակ է։Կողմնակի անձանց մուտքը հյուրանոց սահմանափակ է: Բացառիկ դեպքերում, եթե բնակարանի մահճակալների քանակը թույլ է տալիս և ադմինիստրատորի թույլտվությամբ, ժամը 11.00-ից մինչև 21.00-ն սենյակում կարող են գտնվել չարտոնված անձինք:


    Հետագա կացությունը թույլատրվում է հավելավճարով։

  • «Խալկ» ռեժիմը անքննելի է


    Բնակիչները պետք է պահպանեն մաքրությունը և կարգուկանոնը. Արգելվում է սպասքը և կահույքը տեղափոխել սենյակից սենյակ։

    Եթե հյուրը խախտում է Խալկի ռեժիմը, ապա պետք է ամբողջությամբ փոխհատուցի պատճառված վնասը և, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցի տուժած ժամանակի համար՝ ըստ կայքի գների:

    Հյուրանոցի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում վտարել հյուրին բնակության կանոններին չհնազանդվելու դեպքում և հետագայում հրաժարվել տվյալ հյուր(եր)ի համար գրանցում կատարելուց :
Made on
Tilda